Սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին ԿԳՄՍՆ–ն 100 գիրք է նվիրել

Սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին ԿԳՄՍՆ–ն 100 գիրք է նվիրել
Զորամասերի պատասխանատուները շնորհակալություն են հայտնել զորամասերի գրադարանները նոր գրքերով համալրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գրքի տոնի կապակցությամբ 100 գիրք է նվիրել սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
Սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին ԿԳՄՍՆ–ն 100 գիրք է նվիրել
Նշվում է, որ գրքերը հանձնել են նախարարության ենթակայության Տավուշի մարզային գրադարանի ներկայացուցիչները՝ տնօրեն Անահիտ Ղուկասյանի գլխավորությամբ։
Զորամասերի պատասխանատուները շնորհակալություն են հայտնել օրվա խորհրդին համահունչ նախաձեռնության՝ զորամասերի գրադարանները նոր գրքերով համալրելու, օրը զինվորների հետ այս կերպ նշանավորելու համար։
Սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին ԿԳՄՍՆ–ն 100 գիրք է նվիրել
Հավելենք, որ այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է։ Ի նշանավորումն գրողի տարեդարձի՝ օրը նաև նշվում է որպես Գրքի տոն։