ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Փետրվարի 17-19-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն, տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, ոչ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց Ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան քաղաքներում, Քաղսի գյուղում, Աշտարակ-Ապարան և Մեծ-Մասրիկ-Կախակն ավտոճանապարհներին։
Միաժամանակ ՆԳՆ–ն հայտնում է, որ այսօր փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: