Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր։
Այսօր Երևանի քաղաքապետարանը Ազնավուրի հրապարակում իրականացրել է «Կարդանք հայերեն» միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Միջոցառմանը ելույթ են ունեցել «Կաթիլ», «Բայ դը վեյ», «Կամի» և «Nemra» խմբերը։
Ազնավուրի հրապարակում ներկայացված էին տարբեր հրատարակչություններ՝ իրենց տաղավարներով։ Ի դեպ, հայերեն գրքերը հասանելի էին մինչև 50 տոկոս զեղչով։