Իրանի ԱԳՆ-ն խիստ դատապարտել է Իսրայելի հարձակումը Դամասկոսի վրա

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին . Արխիվային լուսանկար
Իրանցի դիվանագետը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ, լուրջ և արդյունավետ արձագանքել իսրայելական ագրեսիային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Իսրայելի հարձակումը Դամասկոսի ու դրա շրջակայքի վրա, ինչի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։ Տեղեկությունը հաղորդում է Mehr-ը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին ամոթալի է անվանել արևմտյան երկրների լռությունը Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության բազմակի խախտումների վերաբերյալ:
Իրանցի դիվանագետը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ, լուրջ և արդյունավետ կերպով արձագանքել իսրայելական ագրեսիային:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 19-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսին ու դրա շրջակայքին, այդ թվում՝ բնակելի թաղամասերին: Արդյունքում հինգ մարդ, այդ թվում՝ մեկ զինվորական զոհվել են, ևս 15-ը՝ տուժել, նրանցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։