ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik.Դոնեցկի գնդակոծության ժամանակ «Գրադ» հրթիռի բեկորները հայտնվել են քաղաքի կենտրոնում՝ Փակ շուկայի շրջանում գտնվող բազմաթիվ շենքերի մեջ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բեկորները, մասնավորապես, հայտնվել են Կրուպսկայայի անվան գրադարանում, ԴԺՀ դատախազության շենքում, բնակելի տներում։ Մի քանի բեկոր ընկել է փողոցով անցնող ավտոմեքենայի վրա, վարորդը վնասվածքներ է ստացել, նրան առաջին օգնություն են ցուցաբերել։
«Փակ շուկա» ավտոկայանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, այժմ հրշեջներն ու շտապօգնության մեքենաները քաղաքի կենտրոն են գնում:
Այսօր ավելի վաղ ԴԺՀ-ում Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնից հայտնել էին, որ ուկրաինական զորքերը երկու րոպեում մոտ 40 հրթիռ են արձակել Դոնեցկի Կիևի և Վորոշիլովի շրջանների ուղղությամբ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։