ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Այսօր առավոտյան միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել Վրաստանի արևմուտքում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
Նշվում է, որ 3,6 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 05:18-ին Օզուրգեթի քաղաքից 2 կմ հեռավորության վրա:
Հետցնցումները տեղի են ունեցել 06:27-ին Գոմիս Մթա հանգստավայրից 4 կմ հեռավորության վրա և Օզուրգեթիից 14 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ:
3,1 մագնիտուդով երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չոխատաուրի շրջանի Բուկնարի գյուղում:
Երկրաշարժի օջախը բոլոր երեք դեպքերում գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նշվում է, որ 2022 թվականի փետրվարին Վրաստանում գրանցվել է վերջին շրջանում ամենաուժեղ երկրաշարժը, որի մագնիտուդը կազմել է 6.2: