Դոնեցկի գնդակոծության հետևանքով 7 մարդ Է տուժել. քաղաքապետ

Դոնեցկ. Արխիվային լուսանկար
Դոնեցկի քաղաքապետը հայտնել է, որ այժմ ճշտվում են վիրավորների անձնական տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի Կենտրոնական Վորոշիլովսկի շրջանի գնդակոծության հետևանքով 7 մարդ Է տուժել, հայտնել է տեղի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը:
«Նախնական տեղեկություններով՝ Վորոշիլովի շրջանի պատժիչ գնդակոծության հետևանքով 7 մարդ է վիրավորվել։ Անձնական տվյալները ճշտվում են»,–գրել է Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ Դոնեցկի գնդակոծության ժամանակ «Գրադ» հրթիռի բեկորները հայտնվել էին քաղաքի կենտրոնում՝ Փակ շուկայի շրջանում գտնվող բազմաթիվ շենքերի մեջ, որոնցից մեկում հրդեհ էր բռնկվել։ Այսօր ավելի վաղ ԴԺՀ-ում Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնից հայտնել էին, որ ուկրաինական զորքերը երկու րոպեում մոտ 40 հրթիռ են արձակել Դոնեցկի Կիևի և Վորոշիլովի շրջանների ուղղությամբ։