Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է

Ձնապատ ճանապարհ. Արխիվային լուսանկար
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է։
Բացի այդ, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ինչ վերաբերում է Լարսին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: