ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բացվել են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսը բեռնատարների համար փակ է։
Նշենք, որ եղանակային պայմանների պատճառով վերջին շրջանում Վերին Լարսի անցակետը հաճախ է փակվում բեռնատարների համար։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։