Ինչո՞ւ են ժամանակին աշխատանքից հեռացրել ոստիկանության էրեբունու բաժնի ներկայիս պետին

Պարզվել է, որ հեղափոխությունից առաջ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը Արմեն Գասպարյանին համակարգից հեռացրել էր լուրջ բացահայտումներից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանության էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանի գործունեության մասով: Պարզվում է՝ հեղափոխությունից առաջ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը Արմեն Գասպարյանին համակարգից հեռացրել էր լուրջ բացահայտումներից հետո:
Երիտասարդները և փաստաբանը հարվածել են օպերլիազորներին. ոստիկանության պարզաբանումը
Մասնավորապես` Արմեն Գասպարյանի գործունեության մասով բացահայտվել էր, որ նա մահացած քաղաքացու անունով ոստիկանությունից մեկ տարի շարունակ գումար է դուրս գրել, ինչը ստուգումների արդյունքում բացահայտվել էր:
«Հեղափոխությունից մի քանի տարի անց նրան ներկայիս իշխանությունները նշանակել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, որտեղ էլ օրեր առաջ գրանցվեց ամոթալի միջադեպը»,– գրում է թերթը:
Նշենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել անչափահասների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Հաջորդ օրը, ըստ փաստաբանների հայտարարությունների, ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի են ենթարկել նաև փաստաբանական պալատի երկու փաստաբանների։