ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հայաստանը շարունակում է մի շարք հարցերի շուրջ աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ։ Այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք թուլացել է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վրա։
«Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված մի շարք հարցեր ունեինք, դրանք մենք բազմից բարձրաձայնել ենք։ Այդ հարցերը հիմա էլ մնում են, բայց մենք աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մյունխենում նա բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել։
Երկկողմ հանդիպումներից բացի կայացել է նաև եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: