Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական շանս ունեն. Բլինկեն

Բլինկենը կողմերին խոստացել է խաղաղության հասնելու հարցում ԱՄՆ-ի աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական շանս ունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կողմերն իրենք են կենտրոնացրել ուշադրությունը խաղաղ գործընթացի անհրաժեշտության վրա, այդ թվում՝ ուղղակի բանակցությունների միջոցով, ինչպես նաև Եվրամիության և մեր միջոցով»- ասել է նա։

Բլինկենը կողմերին խոստացել է խաղաղության հասնելու հարցում ԱՄՆ-ի աջակցությունը։
Հիշեցնենք` վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են 2022–ի հոկտեմբերի 31-ին Սոչիում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։