Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Իրանի Խոյ քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փետրվարի 17-ին՝ տեղական ժամանակով 23:33-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,- ասված է հաղորդագրությունում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 40 հազարի