ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի նախկին չեմպիոն «Արարատ-Արմենիան» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ընկերական խաղում պարտվել է ռուսական «Ռոստով» ակումբին:
Հայկական ակումբը բաց է թողել երեք անպատասխան գնդակ։ Առաջին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Նա գոլ է խփել 11–մետրանոց հարվածով։
Մինչ այդ «Արարատ-Արմենիան» անցկացրել է ևս երեք ընկերական հանդիպում։
Հայկական ակումբը 1:0 հաշվով հաղթել է ԱՄԷ-ի «Էմիրեյթսին» և 1:1 հաշվով ոչ–ոքի է խաղացել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: