Վերին Լարսն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարս տանող ճանապարհ
Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը մինչ այս փակ էին բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Այս պահին Վերին Լարսով կարող են երթևեկել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բացվեցին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասաց նա:
Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքն առավոտյան փակվել էին բեռնատարների համար։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։