Թուրքիայի ավերիչ երկրաշարժից 11 օր անց տղամարդու են փրկել

Երկրաշարի հետևանքները Թուրքիայում
45-ամյա տղամարդուն փլատակներից դուրս են բերել երկրաշարժից 278 ժամ անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Թուրքիայի ավերիչ երկրաշարժից 11 օր անց Հաթայ նահանգում փրկարարները մի տղամարդու են դուրս բերել փլատակներից։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» գործակալությունը։
«Երկրաշարժից 278 ժամ անց Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում 45-ամյա տղամարդու են դուրս բերել փլատակներից», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 հազարի: