ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով կադրային փոփոխություններ են կատարվել ՀՀ զինված ուժերում։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն` Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Սմբատ Գրիգորյանն էլ ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ։
Մեկ այլ հրամանագրի համաձայն` 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սասուն Բադասյանը։
Հիշեցնենք` Սմբատ Գրիգորյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին։