Ռոսսոտրուդնիչեստվոն ՀՀ–ում երկարաձգել է ՌԴ բուհերի ընդունելության հայտերի ժամկետը

Դիմորդներ
Ընտրական գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցողները պետք է գրանցվեն Education-in-russia.com կայքում և լրացնեն հայտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռոսսոտրուդնիչեստվոն Հայաստանում երկարաձգել է ռուսական բյուջեի միջոցների հաշվին ՌԴ բուհեր ընդունվելու համար հայտեր ներկայացնելու ժամկետը։
«2023-2024 ուսումնական տարվա ընդունելության համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 20-ը», – ասված է ներկայացուցչության Telegram–յան ալիքում։
Մինչ այդ ժամկետ էր սահմանվել մինչև փետրվարի 20-ը։
Նշվում է, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ՀՀ տարածքում մշտապես բնակվող ՌԴ հայրենակիցները, որոնք հանրապետությունում ժամանակավոր բնակության կամ կացության իրավունք ունեն և չունեն գրանցում ՌԴ տարածքում։
Ընտրական գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցողները պետք է գրանցվեն Education-in-russia.com կայքում և լրացնեն հայտը։
Հայտերի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ Երևանում Ռուսական տան սոցցանցային պաշտոնական էջերից, որտեղ կհրապարակվեն հայտարարություններն ու նորությունները։
ԵՊՀ ռեկտորը ՀՀ նախագահին է ներկայացրել բուհում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը