Քաջարան-Կապան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը․ կա տուժած

ՃՏՊ Քաջարան-Կապան ճանապարհին
Երիտասարդ վարորդին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Քաջարան-Կապան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Գեղի գետը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 17։48-ին տեղեկություն է ստացել, որ նշված հատվածում ՃՏՊ է տեղի ունեցել, տուժած կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել Գեղի գետում։
ՃՏՊ Քաջարան-Կապան ճանապարհին
Զոդի կամրջի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գնացքին
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Կապանի ԲԿ։
ՃՏՊ Քաջարան-Կապան ճանապարհին
Դժբախտ պատահար է տեղի ունեցել Աբովյանի «Սիրիուս» գործարանի տարածքում