ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր շուրջ»,– ասված է հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ։