ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ: Տեղեկությունը հայտնում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա»,– ասված է հաղորդագրությունում:
Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ: