Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Բարզանիի հետ

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։