Նիկոլ Փաշինյանը Մյունխենում է․ նա արդեն ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել

ՀՀ վարչապետը համաժողովից առաջ հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում է։ Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ ոչ ֆորմալ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից էլ տեղեկացնում են, որ Փաշինյանն ու Միշելն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը Մյունխենում
Կառավարությունը երեկ հայտնեց, որ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա և կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Նշենք, որ նույն համաժողովին է մասնակցելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք` Փաշինյանը 2020 թվականի փետրվարին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը և հանդիպում անցկացրել Ալիևի հետ։