ՆԳՆ–ում քննարկել են ներքին կարգապահությանը և վերահսկողությանն առնչվող հարցեր

ԵԱՀԿ–ն պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն տրամադրել ՆԳՆ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունում կայացել է փորձագիտական քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել ներքին վերահսկողության և կարգապահական գործընթացի բարեփոխմանն առնչվող հարցերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԵԱՀԿ–ն պատրաստակամություն է հայտնում Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցություն տրամադրելու հարցում:
Քննարկումը կազմակերպվել է ներքին գործերի նախարարության կողմից` ԵՄ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում տրամադրվող ԵԱՀԿ փորձագիտական աջակցությամբ:
Հայաստանում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը. ՆԳՆ ՓԾ
Հանդիպման շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրի մասնակցությամբ, նաև դիտարկվել են Ներքին գործերի նախարարության ներքին վերահսկողությանը և ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարգապահական պատասխանատավության մեխանիզմների, բարեվարքությանն առնչվող մի շարք հարցեր: