ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Այսօր Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Մոսկվայի փոխքաղաքապետ, էկոնոմիկայի նախարար և արտաքին հարաբերությունների պատասխանատու Սերգեյ Չերյոմինը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է հայր Աղան Գոգչեանը։
Սերգեյ Չերյոմինը հանդիպում է ունեցել Նուրհան պատրիարք Մանուկյանի հետ:
Նրան ուղեկցել է Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը: