ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Անջեյ Կասպրշիկին։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ 2022-ի մայիսին նույնպես Մհեր Գրիգորյանն ընդունել էր Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրադարձ էր կատարվել նաև ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը: