ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Կալանավորված անձը հեռախոսը թաքցրել է հավի չախոխբիլիում ու փորձել է Գորիսի ՔԿՀ տանել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ կալանավորված անձ Վ. Ա.-ն «Գորիս» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր Կապանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր` հաջորդ օրը կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու համար։
Երբ վերադարձել է ՔԿՀ, նրա մոտ եղած իրերը ստուգել են անվտանգության ռենտգեն սարքի միջոցով, և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Կապանում որպես հանձնուք ստացած ուտեստի միջից հայտնաբերել են ռետինե ձեռնոցով փաթաթած բջջային հեռախոս և USB լար: