ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
Պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին ընդունել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին