Eurowings–ը Դյուսելդորֆ–Երևան–Դյուսելդորֆ ուղղությամբ չվերթեր կիրականացնի

Բյուջետային այս ավիաընկերությունը չվերթերը սկսելու է մայիս ամսից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Eurowings գերմանական բյուջետային ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Դյուսելդորֆ–Երևան–Դյուսելդորֆ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Չվերթերը կմեկնարկեն մայիսի 29-ից։
Նշենք, որ Eurowings–ը հայկական ավիաշուկա մուտք է գործել 2021 թվականի օգոստոսի 6-ից։ Առաջին չվերթերը եղել են Երևան–Քյոլն և հակառակ ուղղությամբ։
Eurowings-ը Գերմանիայի ամենամեծ «արձակուրդային» ավիաընկերությունն է։
Ամռան թռիչքների ժամանակացույցում ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում ավելի քան 100 ուղղությամբ։