Երևանում մեքենաներ են բախվել․ 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

Շտապօգնության ավտոմեքենա
Բախման հետևանքով մեքենաներից մեկն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թուլատրելի հատվածում կայանված մեկ այլ ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության մոտավորապես ժամը 10։00-ին Ռուբինյանց և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Լ.Դ.–ի վարած «Mercedes C280» մակնիշի և 65-ամյա Ս.Հ.–ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Mercedes»-ը բախվել է բետոնե հենապատին, իսկ «Opel»-ն էլ բախվել է ծառին, կոտրել այն, ապա առաջ ընթացել և բախվել ճանապարհի թուլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
«Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,–գրում է կայքը։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Դժբախտ պատահար է տեղի ունեցել Աբովյանի «Սիրիուս» գործարանի տարածքում