ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն այլընտրանք չունի. Զելենսկի

Զելենսկին անցյալ տարվա փետրվարի 28-ին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն այլընտրանք չկա։
«ԵՄ-ում Ուկրաինային այլընտրանք չկա։ ՆԱՏՕ-ում Ուկրաինային այլընտրանք չկա։ Մեր միասնությանն այլընտրանք չկա»,- Զելենսկու խոսքը Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթից մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Կիևը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շուրջ բանակցություններ սկսել թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո, ինչպես նաև հավելել է, որ Ուկրաինան արդեն միավորվել է եվրոպական տնտեսության հետ լոգիստիկայի և էներգետիկայի հարցում:
Զելենսկին խոստովանել է, որ չէր էլ պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը
Զելենսկին անցյալ տարվա փետրվարի 28-ին ստորագրել էր ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022–ի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն: Բանակցությունների մեկնարկի համար երկրները պետք է մի շարք պայմաններ կատարեն, ներառյալ բարեփոխումների անցկացումը և կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը։
Ուկրաինայի Գերագույն ռադան 2014 թվականի դեկտեմբերին փոփոխություններ էր մտցրել երկու օրենքում` հրաժարվելով պետության արտադաշինքային կարգավիճակից։ 2019թ.-ի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխությունները`ամրապնդելով երկրի ընթացքը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում: Ուկրաինան վեցերորդ պետությունն է դարձել, որը ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ է ստացել` ընդլայնված հնարավորություններով։