ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Չինաստանը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել կրակը և խաղաղ բանակցություններ սկսել։
Չինաստանը ԱՄՆ-ին, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին կոչ է անում բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի հետ: Այդ մասին ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:
«Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել կրակը և հնարավորինս շուտ սկսել խաղաղ բանակցությունները», - ասել է Չժան Ցզյունը:
ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն նույնպես պետք է նստեն Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ համապարփակ և խորը երկխոսության համար՝ հիմնված անվտանգության անբաժանելիության սկզբունքների վրա։ Նրանք պետք է քննարկեն, թե ինչպես կառուցել անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն ճարտարապետություն, ընդգծել է մշտական ներկայացուցիչը։