Բելառուսի նախագահը հավանություն է տվել ՀԱՊԿ–ի կանոնադրության փոփոխություններին

Կազմակերպության կանոնադրության մեջ լրացում է արվում` կապված կենսաբանական անվտանգության ոլորտում ՀԱՊԿ անդամների փոխգործակցության հետ։ Փաստաթղթով լրացում է արվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հնարավորության մասին դրույթում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ անելու արձանագրությունը վավերացնելու մասին։
«Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին», – ասվում է ազգային իրավական պորտալում հրապարակված օրենքի տեքստում։
Նշենք, որ արձանագրությունը անհատական կարգով ստորագրվել է ՀԱՊԿ–ի բոլոր անդամների կողմից 2022 թվականին ։ Արձանագրությունը լրացում է ենթադրում կազմակերպության կանոնադրության մեջ առ այն, որ ՀԱՊԿ անդամները փոխգործակցելու են կենսաբանական անվտանգության ոլորտում։
Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով
Փաստաթղթով լրացում է արվում նաև Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊՄ բարձրագույն մարմին) որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հնարավորության մասին դրույթում։
ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։