Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության փակ ճանապարհ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Հաղորդագրության համաձայն` Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ)։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար