ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ պատճառը բարեկարգման աշխատանքներն են։
«Փետրվարի 20–ից մինչև հունիսի 5–ը կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտիի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ հունիսի 5–ից նոյեմբերի 20–ը՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտիի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը»,–նշում են քաղաքապետարանից։
Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտիիփողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից: