Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանին ու ռազմական կցորդին

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Ճապոնիայի համագործակցության հնարավորություններն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ճապոնիայի ներկայացուցիչները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ընդունելություն ՀՀ ՊՆ–ում
Նշվում է, որ այսօր` փետրվարի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։
Բարձր աշխատավարձ, արտոնություններ. հատուկ նշանակության ստորաբաժանումում ընդունելություն է
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին և ռազմական կցորդին Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ։
Սուրեն Պապիկյան
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։