ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Երևանն ընդգրկվել է Սիրահարների օրվա համար ռուսաստանցիների կողմից ամենասիրված արտասահմանյան ուղղությունների եռյակում։ Այդ մասին են վկայում OneTwoTrip ճամփորդությունների պլանավորման ծառայության տվյալները:
Երևանը զիջել է միայն Դուբային և Ստամբուլին։ Առաջին տասնյակում են նաև Բիշքեկը, Բանգկոկը, Ալմաթին, Բալին, Փուքեթը, Մինսկն ու Անթալիան։
Նշենք, որ Հայաստանն ընդգրկվել է ռուսաստանցիների արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունների թոփ-3-ում Բելառուսից և Աբխազիայից հետո:
Հիշեցնենք, որ 2022 թվականի արդյունքներով` Հայաստան է այցելել 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ, ինչը կրկնակի գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը` 816 հազար զբոսաշրջիկ, որոնց 46 տոկոսը Ռուսաստանից ժամանած ճանապարհորդներն են։