Փաշինյանը Մյունխեն կմեկնի տիկնոջ հետ. կարևոր հանդիպում ունի նաև Աննա Հակոբյանը

Համաժողովի շրջանակում Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մյունխեն կմեկնի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։
«Համաժողովի շրջանակում Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքային այցը նախատեսված է փետրվարի 16-19-ը։
Նշվում է, որ նախատեսված է նաև Աննա Հոկոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:
Հիշեցնենք` Փաշինյանը 2020 թվականի փետրվարին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը և հանդիպում անցկացրել Ալիևի հետ։
Փաշինյանն Ալիևին տեղը դրեց` հիշեցնելով, թե երբ է Ադրբեջանը հայտնվել քարտեզի վրա