Նազելի Բաղդասարյանն ու Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոններ են ստացել

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը 2 նոր որոշում է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վարչապետի օգնական ու գլխավոր խորհրդական են նշանակվել։ Այսպես, վարչապետի օգնական է նշանակվել Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Իսկ, ահա, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին էլ նշանակել է վարչապետի գլխավոր խորհրդական։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերի 8-ին։
Ինչ վերաբերում է Համբարձում Մաթևոսյանին, ապա նախորդ տարեվերջին` դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ նա ազատվել է փոխվարչապետի պաշտոնից։ Մաթևոսյանը 2021թ․ նոյեմբերի 25-ին էր նշանակվել ՀՀ փոխվարչապետ։