ՄԱԿ–ը հորդորում է 1 մլրդ դոլար հավաքել Թուրքիային օգնելու համար

Երկրաշարժի հետևանքները
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժած ավելի քան 5 մլն մարդ աջակցության կարիք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՄԱԿ–ը հանդես է եկել Թուրքիայի համար երկրաշարժի հետևանքների հաղթահարմանն ուղղված 1 մլրդ դոլար հավաքելու կոչով։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության մամուլի ծառայությունը։
«Այսօր ՄԱԿ–ը հրատապ կոչով է դիմել` հավաքել 1 մլրդ դոլար Թուրքիայի համար, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները կարողանան օգնել նախորդ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժից տուժած ավելի քան 5 մլն մարդու», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հատել է 36 հազարի սահմանը։