Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գործադիր կառույցների ղեկավարների հետ

Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և Միութենական պետության կառույցների ղեկավարների հետ
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաների շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՊՀ–ի, ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։
Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հանդիպմանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը:
Կողմերը քննարկել են 2022 թվականին այդ միավորումների գործունեության արդյունքները և առաջիկա ժամանակահատվածի գործընկերության հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաների շուրջ։
Քննարկվել են նաև Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները համակցելու, հատվող և փոխլրացնող իրավասությունների ոլորտներում ավելի սերտ շփումներ հաստատելու հարցերը։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
ՌԴ-ն վերանայում է իր պարտավորությունները միջազգային կազմակերպությունների առջև. Լավրով