Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել է, որ ուզում է թողնել պաշտոնը

Իր որոշման պատճառները ՀԲ նախագահը չի բացահայտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալպասը մտադիր է առաջիկա ամիսներին լքել պաշտոնը։ Այս մասին ասվում է նրա տարածած հայտարարության մեջ։
«...Ես խորհրդին տեղեկացրել եմ Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը թողնելու իմ մտադրության մասին։ Ես շատ գոհ եմ այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել մեր աշխատանքի հիմնական ուղղություններում...Եվ կարծում եմ, որ հաջորդ մի քանի ամիսները հիանալի հնարավորություն կլինեն ղեկավարության սահուն փոփոխության համար»,- հայտարարել է Մալպասը:
ԶԼՄ-ների տվյալներով` խոսքը վաղաժամկետ հրաժարականի մասին է։ Մալպասի պաշտոնավարման ժամկետը լրանում է մոտ մեկ տարի հետո: Մալպասն իր որոշման պատճառը չի բացահայտել։
Համաշխարհային բանկի նախագահը 2023-2024թթ.-ին տնտեսական աճի ցածր տեմպեր է կանխատեսում
Դևիդ Մալպասը ծագումով ամերիկացի է և Համաշխարհային բանկի 13-րդ նախագահը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի ապրիլի 5-ից։