ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: