Երևանի «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը բացվել է

Երևանի «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը
Գետնանցման մուտքի մոտ կարմիր ժապավենը կտրել է Երևանի փոխքաղաքապետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» կոչվող շենքի դիմացի գետնանցումը բացվել է։ Տեղեկությունը հայտնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։
«Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը բացվեց։ Վերանորոգված անցում, հարմարավետ քաղաքային միջավայր»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Վարչական շրջանի ղեկավարը գրառմանը կից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գետնանցման մուտքի մոտ կտրում կարմիր ժապավենը։
Հիշեցնենք, որ «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը փակվել էր 2022 թվականի սեպտեմբերի 2-ից։ Այդ ժամանակ քաղաքապետարանից հայտնել էին, որ հիմնանորոգման աշխատանքները տևելու են մինչև դեկտեմբերի 25-ը։