ԵԽԽՎ համազեկուցողները եռօրյա այց են կատարելու Հայաստան

Հայտնի է, թե ում հետ են նրանք հանդիպելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, կժամանեն Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ԵԽԽՎ կայքը։
Նշվում է, որ նրանք փաստահավաք այցով են լինելու ՀՀ–ում փետրվարի 17-20-ը։
ԵԽԽՎ կայքը նաև հայտնում է, որ Կիլյունենն ու Օբերգը հանդիպելու են ՀՀ բարձրագույն ղեկավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։