ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ քաշայիններ Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս պահին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում օլիմպավանում: Նրանց հետ հավաք է անցկացնում նաև Մոլդովայի հավաքականը:
Թիմը մրցավայր կմեկնի փետրվարի 19-ին: