Ազնվացեղ եղջերուներն արդեն ամենուր են. «Դիլիջան» ազգային պարկի տեսանյութը

Կադրերում երևում է, թե ինչպես են եղջերուները քայլում ճանապարհով։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։
Sputnik
«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» կենդանիները, որոնք բնություն են արձակվել 2022 թվականի հոկտեմբերին, արդեն ամենուր են։
Ազգային պարկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է. «Ազնվացեղ եղջերուներն արդեն ամենուր են։ Պահպանի՛ր բնությունը, ծանոթացի՛ր բնությանը»։
Կադրերում երևում է, թե ինչպես են եղջերուները քայլում ճանապարհով, այնուհետև մի քաղաքացի նրանց ուղղորդում է դեպի անտառ և դուրս հանում ճանապարհի երթևեկելի հատվածից։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն էլ հորդորում է հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։
«Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում»,– ասված է հաղորդագրությունում
Գերատեսչությունը նշել է, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանանակ հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին։