ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը», մեծ էկրան կբարձրանա 2024թ.–ին։ Տեղեկությունը հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։
Ֆիլմը կնկարահանի Ֆրանսիան, հեղինակը Մարդիկ Մարտինն է, իսկ Շառլ Ազնավուրին կմարմնավորի ալժիրական ծագումով ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը։ Նա «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիր է, արժանացել է նաև BAFTA-ի և «Ոսկե գլոբուսի»։
Թահար Ռահիմ
© Sputnik / Asatur Yesayants
«Պարոն Ազնավուրը» ֆիլմի նկարահանումները կսկսվեն ամռանը, կինոնկարը կցուցադրվի Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ:
Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին, մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։