Ասուլիս. «Հայաստանի ազգային խոհանոցը` հաջողություններ, նպատակներ, խնդիրներ»

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը
Փետրվարի 17-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս Հայաստանի ազգային խոհանոցի հաջողությունների, խնդիրների և նպատակների մասին։
Sputnik
2023 թվականը հայ խոհարարների համար հաջող է սկսվել։ Կան նոր մրցանակներ, իսկ առջևում այլ հեղինակավոր մրցույթների մասնակցությունն է։ Մինչդեռ, World’s Best Cuisenes Teste atlas awards 2022 համաշխարհային մրցանակաբաշխության արդյունքներով հայկական խոհանոցն անսպասելիորեն զբաղեցրել է 90-րդ տեղը։ Ո՞րն է պատճառը:
Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կխոսեն Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր, WorldSkills (Աշխարհի հմտություններ) Armenia ազգային թիմի փորձագետ Արբի Ղարախանը, Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտ, Երիտասարդ խոհարարների 9-րդ oլիմպիադայի մասնակից Գոռ Ավետիսյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, WorldSkills Armenia պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։