ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Ավազի ապօրինի արդյունահանման դեպքը վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները։ Ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»,– ասված է հաղորդագրությունում։
Նախապատրաստվում են նյութեր իրավապահ մարմիններին փոխանցելու համար։
Նալբանդյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք